«Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» ցուցահանդեսի կազմակերպիչներից Գայանե Աբրահամյանը, որը նաև «Հոդված 3» ակումբի ղեկավարն է, ցուցահանդեսի կազմակերպումը Մաշտոցի պուրակում պատահական չի համարում, քանի որ «Մաշտոցի պուրակը քաղաքացիական հասարակության ամենակարևոր հաղթանակներից մեկն է»։ Անդրադառնալով հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա խորհրդին, Գայանե Աբրահամյանը նշեց, որ Սահմանադրությունը պետք է փոխվի․ «Այն Սահմանադրությունը, որն ընդունվեց 2005 թվականին, գիտենք ինչ խախտումներով ընդունվեց։ …

