Քանի դեռ Բիշքեկյան արձանագրության հիմքերի հիմքը չի փոխվել, մենք այդ վտանգն ունենալու ենք․Լարիսա Ալավերդյանը՝ ադրբեջանցիների նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
Բոլորը

Երբ մենք խոսում ենք Արցախի շրջափակման մասին, մենք պետք է խոսենք այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել դեռևս 1988 թվականի փետրվարի 21-ից հետո, երբ փակված էին ճանապարհները, քարկոծվում էին Ստեփանակերտ հասնող տրանսպորտային միջոցները, իսկ սննդով բարձված մեքենաները չէին կարողանում հասնել Արցախ, այնպես որ, եթե ինչ-ինչ պատճառներով մի պահ այդ ամենին դադար է տրվել, դա դեռ չի նշանակում, որ նման մեթոդներ նորից ի գործ չեն դրվի։ 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով  օրերս Բարդա-Աղդամ ուղղությամբ սահմանահատվածը հատելու փորձ արած ադրբեջանցիների նախաձեռնությանը։ 

 «Նման  քայլերը կարելի է  կանխել միայն ու միայն ոչ թե բանակով, ոչ թե սահմանապահներով, այլ՝ դիվանագիտական և այլ միջազգային հարթություններում։ Պետք է փոխվի այն պատկերացումը, որն այսօր գոյություն ունի Արցախի հարցի վերաբերյալ։ Այսօր միայն Մադրիդյան սկզբունքներն են սեղանի վրա, որոնք անփոփոխ մնում են, իսկ դրանց պահանջներից մեկն ընդգրկված է եղել դեռ 1994 թվականի Բիշքեկյան արձանագրության մեջ, ըստ որի, դա հայկական ուժերի դուրսբերումն է զբաղեցրած տարածքներից։ Այնպես որ, մենք այստեղ որևէ կեղծ հույսեր չպետք է փայփայենք, մինչև չլինի փոփոխություն այդ հիմքերի հիմքում, մենք այդ վտանգը միշտ ունենալու ենք»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Վերջինս նշեց, որ ՀՀ-ում կան փորձագետներ, որոնք  Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ առաջարկություններ ունեն, ուստի իշխանությունները պետք է մասնագետների հետ համագործակցեն։

«Պետք է գործիքակազմ ստեղծել, որպեսզի փորձագետների առաջարկությունները տեղափոխվեն դիվանագիտական դաշտ, իսկ դա բավականին մեծ հմտություններ պահանջող աշխատանք է» ,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։