«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից: Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին: Հ. Բադալյանը 2001–2013 թթ. եղել է Երևան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչև 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: …