«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և հիմք ընդունելով ԱԺ «Ելք» խմբակցության 2 պատգամավորների անձնական երաշխավորությունը որոշեց նրան ազատ արձակել։ Այս միջնորդության դեմ մեղադրող դատախազը չէր առարկել։ Նշենք, որ երեկ էլ փակ ռեժիմից բաց ռեժիմի է անցել Արեգի եղբայրը` Հայկ Կյուրեղյանը:

