Հոկտեմբերի 25-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ www.allhotels.am հյուրանոցային տնտեսության օբյեկտների ամրագրման համակարգի պաշտոնական բացման արարողությունը։ AllHotels.am նախագիծը հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ է, որը տրամադրում է լայն հնարավորություններ թե՛ իր գործընկերներին, թե՛ հաճախորդներին: Կայքը հիմնադրվել է օժանդակելու հաճախորդներին՝ անկախ ազգությունից և գտնվելու վայրից, հեշտությամբ ամրագրել հյուրանոցներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում: Համակարգը առցանց …