Շևչենկոյի անվան թ. 42 դպրոցի ուսուցիչները դասադուլ են անում. այս մասին կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել՝ խնդրելով ականջալուր լինել մանկավարժների արդարացի պահանջներին: «Դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ, ու նա շարունակում է պաշտոնավարել և, բնականաբար, խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը»,- ասված է հայտարարության մեջ:

