Մեր հիմնական նպատակը լինելու է Հայաստանի ու Արցախի միացումը․ «Սասնա ծռերի» արցախյան քույր կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Վահան Բադասյան

Լուրեր

26.12.2024 | 21:32
Սրբուհի Գալյանն ու ԱՄՆ դեսպանը անդրադարձել են սահմանադրական բարեփոխումներին
26.12.2024 | 21:29
Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսական Pantsir-S ՀՕՊ համակարգի կողմից. Reuters
26.12.2024 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.12.2024 | 21:00
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
26.12.2024 | 20:45
Ինչ գներ են շուկայում Ամանորից առաջ. ՀԱՐՑՈւՄ
26.12.2024 | 20:29
Հրդեհ Դսեղ գյուղում
26.12.2024 | 20:16
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ
26.12.2024 | 20:00
Գնդակը Փաշինյանի դաշտում է․ Տեր-Պետրոսյանն ասաց՝ հրապարակիր գաղտնի թղթերը, ինչո՞ւ դա չես անում․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.12.2024 | 19:44
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում
26.12.2024 | 19:30
Ալեն Սիմոնյանը Հնդկաստան է մեկնել բիզնես դասով․ որքան գումար է ծախսվել բյուջեից
26.12.2024 | 19:15
Ի՞նչ պետք է դիտարկեք, իմ հայտարարությունը դիտարկման ենթակա չէ․ Փաշինյանի ու Լուկաշենկոյի լեզվակռիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.12.2024 | 19:01
Որտե՞ղ երեխայի տակդիրը փոխես․ խնդիրներ, որոնց բախվում են մայրերը Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.12.2024 | 18:48
Ղազախստանի բանակը թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ կստանա
26.12.2024 | 18:34
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
26.12.2024 | 18:30
ՆԱՏՕ-ն կոչ է արել լիարժեք հետաքննել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիաաղետը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի ռազմական ու քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ

 -Պարոն Բադասյան, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին հայտարարվեց, որ Արցախում ևս ստեղծվելու է քույր կուսակցություն, նախաձեռնող խմբի անդամներից հայտնի է միայն Ձեր անունը, կմանրամասնե՞ք՝ ովքե՞ր են, ի՞նչ ընթացակարգեր են իրականացվելու մինչև հիմնադիր համագումար։

-Վերջին ամիսներին, ինչպես հայտնի է,  հանդիպումներ էինք ունենում, հրապարակված է «Լույս Արցախին» նախաձեռնության անդամների ցանկը, ունենք համախոհների ու նախաձեռնող անդամների ընդլայնված կազմ։ Այդ մասին նախօրեին է  հայտարարվել, բայց քննարկումները վաղուցվանից են։ Համագումարի օրն էլ հայտարարվել է, իսկ մինչ այդ համապատասխան աշխատանքներ ենք կատարելու  շրջաններում և համայնքներում։

-Նախկինում չէր հայտարարվում, որ «Լույս Արցախին» նախաձեռնությունը  «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծելու համար է․ օրինակ՝  ասվում էր Արցախի նախագահի հրաժարականի, արտահերթ ու արդար ընտրություններով  նոր Հայաստանի քաղաքական դիրքորոշումներին համահունչ  քաղաքական իշխանություն ձևավորելու անհրաժեշտության մասին։

– Այո, բայց ի՞նչ տարբերություն․ իմ հարցազրուցներում միշտ էլ ասել եմ, որ մենք վերածվելու ենք կուսակցության, և  դա հետագայում որոշեցինք, քանի որ «Սասնա ծռերի» անդամների հետ թե՛ մարտական ճանապարհ ենք անցել, թե՛ գաղափարական համախոհներ ենք եղել 1991-ից սկսած  և նաև  մարտական ընկերներ ենք։  Հետագայում՝  ընդդիմության մեջ մշտապես  համատեղ ենք գործել և այս վերջին տարիներին միշտ միասին ենք եղել, նորություն չկա, զարմանալի՝ ոչինչ, որ ես և Ժիրայր Սեֆիլյանը միշտ համագործակցել ենք իրար հետ։ Մենք նաև 2016-ի ապրիլին միասին դեմ ենք եղել Սերժ Սարգսյանի կողմից հողերը հանձնելուն, դեմ ենք եղել, առհասարակ, Արցախի  այս  կարգավիճակի պահպանմանը։

Հիմա մենք՝ նախաձեռնող խումբը,  հանդես ենք գալու մի քիչ ավելի ընդլայնված կազմով՝ մի քանի տասնյակ մարդ, միգուցե նաև հարյուրի հասնող։ Այս ընթացքում համապատասխան անշատանքներ են արվելու՝ հանդիպումներ, բացատրական աշխատանքներ, հայտարություններ կուսակցության ծրագրերի վերաբերյալ, անդամակցություն և վերջում՝ նոյեմբերի 16-ին՝ համագումար։

-Ֆինանսավորումը լինելու է Արցախի՞ց, Հայաստանի՞ց, անդամավճարների՞ց։

-Հայտարարության մեջ ասվեց, որ եղել են նվիրատվություններ, անդամավճարներից են  լինելու միջոցներ, նաև  տարբեր աղբյուրներից։ Մեծ ծախսեր չկան, միայն՝ ճանապարհածախսեր, գործուղումներ և գրասենյակային ծախսեր, որոնք ի վիճակի ենք լինելու հոգալ՝ թե՛ մեր անդամների անդամավճարներից, թե՛ գործարար մարդկանց օգնությամբ։

-Հավակնո՞ւմ եք լինել կուսակցության Արցախի կազմակերպության ղեկավարը՝ համակարգող։

-Գիտեք ինչպե՞ս է․ նախաձեռնող խումբն ի՛մ շուրջն է համախմբված, բայց թե կուսակցությունն ում շուրջ կհամախմբվի, ցույց կտան կուսակցության համագումարը և ընտրությունը։

-Կա՞ն վառ անհատներ, որոնք կարող են Ձեզ մրցակից լինել։

-Արցախում վերջին տարիներին իսպառ վերացված է քաղաքական դաշտը, ուրախ կլինեմ, որ ուրիշ նախաձեռնող խմբեր էլ լինեն, և Արցախում կայանան իրական քաղաքական դեմք ունեցող կուսակցություններ։ Եվ երբեք նրանց  էսպես․․․ ուրիշ աչքով չեմ նայի, այլ  կդիտեմ որպես առողջ մրցակիցների և միայն ուրախ կլինեմ, որ Արցախում զարգանա քաղաքական միտքը։

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ որոշ շրջանակներ  Ձեզ կեղծ ընդդիմադիր են համարում՝ նշելով, որ պետական դրամաշնորհներ եք ստացել, շատ լավ հարաբերություններ ունենք Արցախի իշխանությունների հետ, բիզնեսներ ունեք և այլն։ Եվ հետևաբար, ինչպե՞ս է Ձեր ընդդիմադիր գործունեությունը, մանավանդ՝որպես  «Սասնա ծուռ», այսինքն՝ շատ ավելի արմատական ու կոմպրոմիսների չգնացող, զինված պայքարից նորնոր հրաժարված ընդդիմադիր ուժի անդամ՝ համադրվելու այդ ամենի հետ։

-Գրանտներից երբեք չեմ օգտվել, և այդ հարցով դիմեք գրանտներ ստացողներին։ Ես միշտ էլ հարաբերություն ունեցել եմ Արցախի իշխանությունների հետ, բայց միշտ էլ կոշտ  քաղաքական կեցվածք եմ ունեցել նրանց հանդեպ․ թե՛ կառավարություն, թե՛ Բակո Սահակյան։ Բայցև՝ երբեք կամուրջը չեմ այրել իրենց հետ, հանդիպումներից չեմ խուսափել։

Իսկ ինչ վերաբերում է բիզնեսին, ապա իմ բիզնեսը սովորական բիզնես է, ես ազատագրված տարածքներում իմ ուժերով՝ վարկային միջոցներով, շուկայական գներով և պետության կողմից տրված արտոնյալ վարկերով ունեմ գյուղատնտեսական տեխնիկա, զրոյից սարքել եմ ալրաղաց, հացի արտադրամաս։ Հաց եմ արտադրում, և դա իմ հպարտությունն է և իմ՝  այս վերջին տասնամյակի  ձեռքբերումը։ Այսինքն, որ կարողանում եմ և՛ արարել, և՛ իշխանությունների ճակատին ասել այն, ինչ մտածում եմ։ Հիմա՝ ով ինչպե՞ս դա կկոչի, իր գործն է։ Դատավորը ոչ թե որոշ անձինք կամ շրջանակներն են, այլ ժողովուրդը։ Եվ դա առաջիկայում կերևա թե՛ ժողովրդի վերաբերմունքով, թե՛ ընտրություններով։

-2015-ին, երբ  «Հիմադիր խորհրդարանը »  ավտոերթ կազմակերպեց   դեպի Արցախ՝ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով, տեղի ունեցան Բերձորի դեպքերը, երբ ավտոերթի մասնակիցները դաժան ծեծի ենթարկվեցին։ Հիմա, երբ Արցախում իշխանափոխություն չի եղել, եղել են որոշ պաշտոնանկություններ,  «Սասնա ծռերին» նմանատիպ դիմադրություն չի՞ սպասվում։

Հարցը տեղին էր, որովհետև 15 թվականին, երբ պատգամավոր էի, հիշում եք՝ ինչպիսի կոշտ գնահատական եմ տվել այդ խայտառակ երևույթին, և հետագայում էլ մշտապես ասել եմ, որ Բերձորի հանցագործները պետք է պատժվեն․ ով  ուզում է լինի՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Օրվա դատախազը, ոստիկանապետը, ԱԱԾ պետը, «Ազատամարտի միության» նախագահը՝ Սամվել Կարապետյանը, նրանք  բացեիբաց կազմակերպել են այդ ծեծուջարդը, և նրանք պետք է պատժվեն։  Դա ոչ թե սովորական ծեծուջարդ էր՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով, այլ պետական ծանր հանցագործություն, որովհետև պետական մարմիններն էին՝  Նախագահի գլխավորությամբ, պատրաստել ծեծուջարդի այդ ծրագիրը։ Մենք օրակարգից չենք հանել դրա համար պատժի կրումը, և վաղեմության ժամկետն էլ ոչ մի տեղ չի կորել։ Եվ  «Լույս Արցախին»  նախաձեռնող խմբի օրակարգում լինելու է Նախագահի հրաժարականի հարց, ինչպես նաև՝արտահերթ ընտրությունների։

Ամեն ինչ արվելու է Արցախի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Եվ ասեմ, որ մենք առայժմ այդ օրենքներով ենք շարժվելու, բայց մեր հիմնական նպատակը Հայաստան-Արցախ միացումն է՝ մեկ հայկական պետության ստեղծումը․ մեզ ձեռնտու չէ  ունենալ 2 հայկական պետություն, և Արցախը պետք է լինի Հայաստանի կազմում և լինի Հայաստանի մարզերից մեկը։ Այդ տրամաբանությամբ էլ  3 տասնամյակ  համատեղ ճանապարհ անցած արցախյան բազում անհատների թվում ես, «Սասնա ծռեր» կուսակցության անհատների հետ միասին, դեմ ենք եղել հողերի հանձնմանն ու Արցախի ներկա կարգավիճակի պահպանմանը։ Մենք մշտապես  ասել ենք, որ պետք է լինի միացում և պաշտպանում ենք մեր այն թեզը, որ  պետք է շուտափույթ ճանաչվի Արցախի Հանրապետությունը՝ իր ներկայիս սահմանադրորեն ամրագրված տարածքով և միավորվի Հայաստանին։ Աշխարհը պատրաստ է սա ընկալելուն և աշխարհի համար դա ընդունելի գործողություն է։

-Ի դեպ,  «Լույս Արցախին» նախաձեռնության անդամներից ոմանք հայտարարել էին, որ իրենց անուններն առանց իրենց հետ համաձայնեցնելու գրել էիք։

-Դա այդպես չէ, չի եղել, որ առանց իրենց համաձայնության են գրվել անունները, բայց եթե այդպես էլ է, իրենց անունները հանված են ցանկից։

-Խոսքը Վիտալի Բալասանյանի եղբոր՝ Վաչիկ Բալասանյանի մասին է։

-Այո, զուտ այն պահին,  երբ լրատվամիջոցներն իր հետ հարցազրույց էին ունեցել, իր անունն արդեն իսկ նախաձեռնող խմբի անդամների մեջ չկար, ինքը դուրս էր եկել հունիսի սկզբին, իսկ հարցազրույցը տվել էր օգոստոսին։ Ե՛վ ինքը, և՛ Սերգեյ Ամիրյանը։ Կոռեկտությունից ելնելով՝ այդ մասին հայտարարություն չենք արել։ Եվ, իհարկե, իրենք մեր ոչ մի քայլի մասին չգիտեին։

-Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ արցախյան ներքաղաքական գործընթացներում առաջիկայում դերակատարում ստանձնի նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը։

-Թող ներկայացնի, խնդրեմ, թող գա, Արցախում ապրի, ես միշտ էլ դա ասել եմ։

-Մեկ հարց ևս, մոտ 2 ամիս առաջ ասել էիք, որ մարտիմեկյան հանցագործությունների որոշ թելեր տանում են  դեպի Արցախ։ Ձեր գործընկերներից Հայկ Խանումյանն ասաց, որ 2007-2008 թթ Արցախի պաշտպանության բանակի մի շարք ղեկավար անձինք, այդ թվում՝ Սամվել Կարապետյանը, իր տեղեկություններով ինտենսիվ կերպով հարցաքննվում են։ Ձեզ այդ մասին ևս հայտնի՞ է։

-Տեղեկություն ունեմ, որ բոլորին էլ հարցաքննում են, կարգավիճակների մասին չգիտեմ։

 

Անի Սահակյան