Հունիսի 21-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցներ: Ֆրանսիայից տեսակապին մասնակցեցին «Հայասա» ֆեդերացիայի նախագահ Հայկ Շահինյանը, «Հայասա» միության համահիմնադիր Նարեկ Ոսկանյանը, «Info Armenie» լրատվամիջոցի ներկայացուցիչ Նարե Թադևոսյանը, , «Ազատ ձայն» կազմակերպության նախագահ Վիգեն Ակոպոֆֆը, «Հայասա» ֆեդերացիայի …

