Կառավարության հունիսի 4-ի նիստում քննարկման դրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը։ Ըստ փոփոխության՝ առաջարկվում է, որ քաղաքացին դատական տույժեր և տուգանքներ չվճարի քաղաքացիական դատավարության ընթացքում։ Հարցի զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս խնդիրն արդեն կարգավորված է, այն լուծված է, ուստի առաջարկեց հարցին տալ բացասական …

