Հայաստանի պաշտոնական քարոզչությունը կառավարության գործունեության դրական ֆոն ստեղծելու համար մշտապես դիմել է տարատեսակ հնարքների։ Այս գործելաոճը ընդունված է եղել պայմանավորել տվյալ պահին կառավարության ղեկավարի անձով։ Հենց այս չհայտարարված ընկալումն էր պատճառը, որ երբ անցած տարվա սկզբին նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց սպասվող ներդրումների մասին, նրա ասածը միանգամից չընդունվեց որպես հենց այնպես ասված …