ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու առնչությամբ հանրային քննարկումներն ու պարզաբանումները Երևանում ոչ արդյունավետ են համարում. տեղեկացնում է interfax.ru-ն: «Անարդյունավետ ենք համարում ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկումներն ու պարզաբանումները, որոնց մենք քաջատեղյակ ենք և որոնց խիստ համապատասխանությամբ էլ Հայաստանը կառուցում է կազմակերպության շրջանակներում համագործակցությունը»,- interfax-ին փոխանցել է Երևանում բարձրաստիճան աղբյուրը: …

