ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. ՀՀԿ-ն գիտի ոնց թալանել, ուստի կկարողանա նաև որպես ընդդիմություն թալանի փորձերի դեմն առնել.Վահագ Ռաշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ՝ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովում տեսնելու ենք բոլորովին այլ՝ «չաղտոտված» և «չհեղինակազրկված» դեմքերի: Հիմա բոլոր կուսակցություններին ձեռք է տալիս այդպիսի թեկնածուների առաջադրել, որպեսզի ժողովուրդն իրենց ձայն տա»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ Վահագ Ռաշը:

Նրա համոզմամբ՝ խորհրդարանի լուծարումից բացի, լավ կլիներ նաև ընտրական օրենսգիրքը փոխվեր, քանի որ դրա ներկայիս տարբերակը օլիգարխներին լայն հնարավորություն է տալիս անցնել խորհրդարան՝ նույնիսկ առանց գումար բաժանելու:

«Այն համոզման եմ, որ խորհրդարանական ընտրությունները հանդարտ կընթանան. բոլորը պետք է խելոք պահեն իրենց, որպեսզի կարողանան ձայն հավաքել: Անշուշտ, դժվար պայքար է լինելու: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում կհաղթահարի անցողիկի շեմը: Ի դեպ, վատ չի լինի. մեզ հենց հիմա պակասում է ընդդիմությունը: ՀՀԿ-ն բոլոր ծակուծուկերը լավ գիտի, գիտի՝ ոնց թալանել, ուստի կկարողանա նաև թալանի փորձերի դեմն առնել»,- տեսակետ է հայտնում մեր զրուցակիցը:

Նա անդրադառնում է նաև մշակութային թեմաների: Հարցին, թե ինչպես է պատահել, որ թավշյա հեղափոխության օրհներգը համարվող «Իմ քայլը» երգը, կարծես, մոռացվել է հանրության կողմից, իսկ ահա հեղափոխությանը նվիրված մի շարք 6∕8 չափի երգեր հնչում են ամենուր, երգիչը պատասխանեց. «Մշակույթի ոլորտում հեղափոխություն չի եղել, նույնիսկ իրավիճակն ավելի է վատացել: Եթե ՀՀԿ-ի միջոցառումներին ելույթ էին ունենում բարձր մակարդակի, կիրթ երգիչներ, հիմա նրանք ասպարեզից կորել են և իրենց տեղը զիջել 6∕8 չափի երգեր կատարողներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան