«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում մարպետ Հունան Պողոսյանն ուղղորդում է մարդկանց ընտրել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուներին։ «Դիմում եմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, որ բացահայտ ուղղորդում է մարդկանց` գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուների օգտին: Դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Դուք …

