ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը: Նա ընտրվել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց նախկին պաշտպանության նախարարը: Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական ցուցակը հրապարակվելու է նոյեմբերի 14-ին: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը բացի այն, որ չի լինելու ՀՀԿ ցուցակում, նաև չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին: …

