Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կմեկնի Թուրքիա: Հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ. փոխանցում է ermenihaber-ը: Նա մասնավորապես կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։ Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ կքննարկվեն Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպես նաև …