Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է տոնական օրերին հերթապահություն իրականացնող ԱԻՆ ստորաբաժանումներ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ծանոթացել տոնական օրերին օպերատիվ հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախագահը նախ այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ նրան են ներկայացվել կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, տեխնիկական և ծրագրային հագեցվածությունը: Կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրել է, որ տոնական օրերին իրենք աշխատում են օպերատիվ հերթափոխով: Նախագահը զրուցել է հերթապահ աշխատակիցների հետ, հետաքրքրվել ծառայության ընթացքով: Նախագահը շնորհավորել է նրանց գալիք Ամանորը և մաղթել բարի ծառայություն:

Այնուհետև նախագահ Սարգսյանն այցելել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայություն, որտեղ նույնպես տոնական օրերին հերթապահություն է իրականացվում: Ծառայության պետ Արևիկ Երիցյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները: Նախագահը ծանոթացել է այդ պահին հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Այցի ընթացքում նախագահի անվանական ժամացույցներով բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական ծառայության մի խումբ աշխատակիցներ: ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար Հանրապետության նախագահի անունից նաև 6 շարժասայլակ է նվիրվել. վկայագրերը նախագահը հանձնել է նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Արմեն Սարգսյանը նշել է, որ որպես Հանրապետության նախագահ՝ իր պարտականություններից մեկն է նախօրոք շնորհավորել տոնական օրերին հերթափոխ իրականացնող աշխատակիցներին և ընդգծել է, որ նրանց գործը հիշվում ու գնահատվում է: «Անգամ ամենաուրախ օրերին էլ միշտ կան անսպասելի երևույթներ, իրավիճակներ, որոնք չես կարող կանխորոշել, ծրագրել: Դա նշանակում է, որ միշտ կան մարդիկ, ովքեր 24 ժամ և տարվա բոլոր օրերին պետք է պատրաստ լինեն՝ ներառյալ Նոր տարին: Հետևաբար այս ծառայությունը շատ էական նշանակություն ունի մեր և՛ լավ, և՛ դժվարին օրերի համար: Մենք նախարարի հետ խոսում էինք, որ եթե 1988 թվականի երկրաշարժի ժամանակ այսպիսի ծառայություն ունենայինք, հազարավոր մարդկանց կյանքերը կփրկվեին, հազարավոր մարդիկ հաշմանդամ չէին դառնա: Հետևաբար, սա բացարձակ անհրաժեշտություն է: Եկել եմ, որ նախօրոք շնորհավորեմ նրանց Նոր տարին, լավագույն մաղթանքները հղեմ, քանի որ նրանք այն մարդիկ են, ովքեր Նոր տարվա գիշերը տանը չեն լինելու, այլ ծառայելու են իրենց երկրին ու հայրենիքին»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: