Վրաստանում գրիպի վիրուսից վերջին շրջանում 17 մարդ է մահացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. գրում է aliq.ge-ն: Նրա խոսքով, վերջին տվյալներով` հիվանդության նվազման միտում է արձանագրվել: «Ավելի քան մեկ շաբաթ մեր բուժհաստատություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Ուժեղացված է նաև աշխատանքը Բաթումիում և Քութայիսիում»,- ասել է Գամկրելիձեն՝ …

