Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչները փողոց են փակել և պահանջում են կալանավորված Սարգիս Հովհաննիսյանին ազատ արձակել։ Նշենք, որ նա մեղադրվում է փետրվարի 12-ին` հացկերույթի ժամանակ վիճաբանության ընթացքում ներկաներից մեկի վրա կրակելու համար։ Մի քանի ամիս է ինչ Հովհաննիսյանը գտնվում է կալանքի տակ, քաղաքացիները պահանջում են՝ հաշվի առնելով նրա առողջական ծանր վիճակը, խափանման միջոց կալանավորումը փոխել։ …

