Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների: Պետական նախարարը ողջունել է բարերարների հերթական այցը հայրենիք և նշել, որ Արցախի իշխանությունները մշտապես բարձր են գնահատել հիմնադրամի գործունեությունը և վերջինիս հետ ունեցած համագործակցության մակարդակը: Նրա խոսքով՝ երկու տարի առաջ համահայկական միջոցներով շահագործման հանձնված Վարդենիս-Մարտակերտ մայրուղին տնտեսական առումով …