Հայաստանի օմբուդսմենի գործունեության փորձը միջազգային գործընկերների կողմից ճանաչվել է որպես առաջավոր և ընդօրինակելու արժանի: Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Պետք է նշեմ, որ 2018 թվականը նշանավորվել է մեր գրասենյակի աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Նման բան դեռևս երբեք չէր եղել»,- հայտարարեց Թաթոյանը՝ ներկայացնելով իր խոսքերը փաստող վիճակագրություն, …

