Կառավարության մարտի 29-ի նիստում գործադիրն ընունեց որոշման նախագիծ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ.-ին տարեկան շուրջ 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին վարկեր կտրամադրվեն 8 տարի ժամկետով, տարեկան 2% …

