Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում նվաճեց հաղթողի կոչումը. գրում է ՀԱՕԿ-ը: Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկության 97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը չորս հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3։1 հաշվով ուժեղ է գտնվել ռուս Ալեքսանդր Գոլովինից: Նույն քաշային …

