Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները հունիսի 15-ին փակել էին Երևան-Արտաշատ մայրուղին՝ ի նշան Մարմարաշենում գործող խոզաբուծարանի գարշահոտության դեմ պայքարի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե համայնքի բնակիչները ուղղակի ցանկացել են բանակցել խոզաբուծարանի սեփականատերերի հետ՝ գարշահոտության հարցին լուծում տալու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին բանակցություններից։ «Հրաժարվելուց հետո բնակիչները որոշել են փակել …

