Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները հունիսի 15-ին փակել էին Երևան-Արտաշատ մայրուղին՝ ի նշան Մարմարաշենում գործող խոզաբուծարանի գարշահոտության դեմ պայքարի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե համայնքի բնակիչները ուղղակի ցանկացել են բանակցել խոզաբուծարանի սեփականատերերի հետ՝ գարշահոտության հարցին լուծում տալու համար, սակայն վերջիններս հրաժարվել էին բանակցություններից։

«Հրաժարվելուց հետո բնակիչները որոշել են փակել ճանապարհը, ինչից հետո ժամանել են ոստիկանները։  Նրանց միջամտությամբ տեղի է ունեցել հանդիպում խոզաբուծարանի աշխատակիցների հետ, ինչից դժգոհ են մնացել համայնքի բնակիչները։ Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել մարզպետի հետ, ով ինձ երկուշաբթի հրավիրել է իր մոտ; Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի խնդիրը»,-ասաց նա։