Լուրեր

14 Հունիս 2018 | 19:58 Մեզ համար շատ կարևոր է Գերմանիայի կողմից մեր ավագ դպրոցի ավարտական վկայականի ճանաչումը. ԿԳ նախարար

Միջազգային հաջողված փորձը կլինի բարեփոխումների առանցքում   ՀՀ կրթության և գիտության  նախարար ԱրայիկՀարությունյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը` նախարարը  նշել է, որ նոր կառավարությունը կարևորում է բարեկամ պետությունների և միջազգային կառույցների հետ հարաբերությունների սերտացումը: Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ միջազգային հաջողված փորձը մեր  երկրում ընթացող կրթության բարեփոխումների համար արդյունավետ է. «Գերմանիան այն երկրին է, որի հետ կրթության ոլորտում համագործակցության զգալի հաջողություններ ենք արձանագրել, ընդ որում՚ կրթության գրեթե բոլոր աստիճաններում: Մեզ …