Հայաստանում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում․ նախագահն այցելել է կարկտապաշտպան ցանցերի արտադրության «ՎԱԲԱ» ընկերություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։

«Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող ցանցերը բերքը պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև՝ թռչուններից, միջատներից, նաև ջերմաստիճանը պահպանելու հատկություն ունեն։ Ներկայացնելով արտադրության ծավալները, ընդլայնմանն ու արտահանմանն ուղղված ծրագրերը՝ ընկերության ներկայացուցիչները միաժամանակ նշել են, որ հայաստանյան շուկայում դեռևս արտադրանքի իրացման խնդիր, ինչպես նաև սուբսիդավորման կարիք ունեն։

Շրջայցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ գործարանի արտադրանքը պարզապես հակակարկտային ցանց չպետք է դիտել, այն բավականին համալիր պաշտպանական նշանակություն ունի այգիների համար։

«Սա ժամանակակից տեխնոլոգիա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սրանք պաշտպանում են ոչ միայն կարկտից, այլև համապատասխան միկրոկլիմա են ձևավորում։ Ստեղծվել է ժամանակակից արտադրություն, որը կարող է նաև արտադրանքն արտահանել, բայց ափսոս է Հայաստանում արտադրված լավ արտադրանքը չօգտագործել մեր երկրում, մանավանդ հարավում՝ Արարատյան դաշտից սկսած, որտեղ այգիները պաշտպանության կարիք ունեն»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ պետք է խրախուսել մարդկանց օգտվել մեր իսկ երկրում արտադրված տեխնոլոգիական արտադրանքից, որն իսկապես օգտակար է լինելու հենց գյուղացիական տնտեսությունների համար։ Նա միաժամանակ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընկերությանը»,- ասված է հաղորդագրությունում: