Մեղադրող դատախազների առարկություններն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով հանդես եկավ ծավալուն խոսքով։ Նախ նա նշեց, որ 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ է արվել ներկայացնել աղճատված եւ տեքստից կտրված։ «Մինչդեռ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է իրենից ներկայացնում։ Ուստի ես ստիպված եմ եվս մեկ անգամ ներկայացնել մեղադրանքի էությունը»,- նշեց Դավթյանը եւ ներկայացրեց մեղադրանքի …

