Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Այն կկայանա հունիսի 14-ին՝ ժամը՝ 10:30-ին։ Դատական նիստի ավարտից հետո նիստերի դահլիճում ներկա քաղաքացին սկսեց բղավել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ցմահ ազատազրկվի։ Քաղաքացին պնդում էր, որ իր դստերը Ռոբերտ Քոչարյանը բռնաբարել է և նմանատիպ այլ հայտարարություններ էր անում։ Կարգադրիչները նրան հեռացրին դատարանից։ Լիլիթ Շաբոյան

