Այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել: Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում են փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։ …

