ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է. Դավիթ Սանասարյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցված Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է.

«Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։

Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։

Դա նշանակում է, որ իմ (և ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախևառաջ սահմանադրականության տեսանկյունից։

Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։

Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա: