ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միացել են Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ամերիկյան օգնությունը կրճատելու Թրամփի վարչակարգի փորձերի դեմ պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, կոնգրեսականները ստորագրել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի և Թիջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ իրենց աջակցությունը հայտնելով բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող այդ ծրագրի շարունակմանը: Շերմանի և Կոքսի նամակում կոչ է …

