«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու …

