ԲՀԿ-ն չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ խմբակցության որոշումը պայմանավորված է բացառապես նախագծի իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հանգամանքով: «Բազմաթիվ անգամ ասել ենք՝ Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, ԲՀԿ-ից որևէ մեկի կուռքը չէ, որևէ մեկը նրա ֆան ակումբի …

