ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի՝ հունիսի 11-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերի վերաբերյալ: Այս մասին փաստաբանը տեղեկացրեց այսօր հրավիրված ասուլիսում: «Առաջին ատյանի դատարանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին հարց հնչեց, պարոն Ջհանգիրյանը 3 շատ կարևոր միտք արտահայտեց, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ …

