Ինչպես սպանության մեջ մեղադրվող օլիգարխը հեղափոխությունից հետո դարձավ «տրամաբանական» նվիրատու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում աղբահանության գործընթացի շուրջ աղմկոտ քննարկումները չեն դադարում:  Եթե ամռան ամիսներին ընդդիմադիրներն ու քաղաքի բանակիչներն աղբահեռացումից էին դժգոհում, Երևանի կենտրոնում կուտակված աղբը նկարում և հրապարակում էին ֆեյսբուքում, ապա այժմ նույն հարթակում  քննարկում են՝ աղբը քաղաքից հեռացնող բեռնատարները, թե որտեղից ով է նվիրել և ինչի դիմաց է նվիրել: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՊՈԱԿ-ն ունի 54 աղբատար մեքենա, որից 20-ը նվիրել են մասնավոր ընկերություններ:

Ավելի ուշ պարզվեց, որ Երևան համայնքին 20 աղբատար մեքենաներից 14-ը նվիրել է  «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն: Այս ընկերության բաժնետերերից մեկը՝ Արմինե Եղիազարյանը, ըստ «Հետքի»,  ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է: Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամբ:

Նվիրատուներից, սակայն, առավել քննարկվեց «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը համայնքին նվիրել էր երեք հատ «ԿաՄԱԶ» մակնիշի աղբատար: Այս ընկերությունը պատկանում է հանրապետական նախկին պատգամավոր, խոշոր գործարարար Սամվել Ալեքսանյանին: Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կարծում է, որ այս մեքենաները Երևանին են փոխանցվել այն պատճառով, որ Հայկ Մարությանը օրինականացրել է Ալեքսանյանների կողմից կառուցված ինքնակամ շինությունը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի պնդմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ինքնակամ շինություն է կառուցել, որն այնուհետ օրինականացվել է քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ: Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է՝ ինքնակամ կառույցը օրինականացվել է, այն երեք աղբատար «ԿաՄԱԶ»-ների դիմաց, ինչը քաղաքապետարանին նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը:

Քաղաքապետարանից հակադարձում են՝ Սամվել Ալեքսանյանը աղբատար մեքենաներ չի նվիրել, սկայն այս հասցեում գտնվում է Ալեքսանյաններին պատկանող բոլորին հայտնի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը:

Շինությունը, որը հնարավոր եղավ նկարահանել միայն անօդաչու նկարահանող սարքի միջոցով, գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 15/1 հասցեում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների  և «Նատալի ֆարմ» դեղատների ցանցերի կենտրոնական գրասենյակների հարևանությամբ: Այն ամբողջովին պարսպապատ է: Ուղիղ եթերում քաղաքապետ Հայկ Մարությանը կես հեկտարից ավելի տարածք զբաղեցնող այս շինության օրինականացման մասին խոսելիս միայն նշել էր, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր չի ստացել: Երեկ էլ «Առաջին ալիքի» եթերում քաղաքապետը հայտարարեց, որ անօրինական շինարարության համար ընկերությունը տուգանվել է 9 մլն դրամով: Այնուհանդերձ, այն, որ «Ալեքս հոլդինգը» պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին՝ Երևանի ղեկավարը հակված է կոչել ասեկոսե. «Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը նվեր տվե՞լ է, ես կասեմ՝ ոչ: Ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել: Ես չեմ կարող «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն ասոցացնել Սամվել Ալեքսանյանի հետ»:

Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին համարում էր ընտրակեղծարար օլիգարխ, որը մենաշնորհային դիրքեր ուներ մի քանի ոլորտներում: Այսօր, սակայն, այս ամենը մոռացվել է, Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, Երևանին նվերներ է մատուցում, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է նրա ընտանիքի գործարանի բացմանը: Ուշագրավ է այն, որ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ-ին առաջարկում էր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության համար  գործ հարուցել և ներգրավել Սամվել Ալեքսանյանին:

Սամվել Ալեքսանյանի նկատմամբ իշխանության նախկին վերաբերմունքը հիշեցնելով՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվել էինք, թեև օրենքին հակասող հիմքեր չկան, այնուհանդերձ, որքանո՞վ է հեղափոխական իշխանության համար ընդունելի Սամվել Ալեքսանյանից կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունից նվերներ ընդունելը:

Ի դեպ, ինքը՝ վարչապետ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով այդ թեմային նշել է անտրամաբանական կլիներ որևէ օգնության մերժումը: Նա նշել է, որ Սամվել Ալեքսանյանի նվիրատվության մեջ կոռուպցիա չկա:

«Այն իրավիճակը, որ աղբի հետ կար Երևանում, բնական աղետ էր։ Իսկ հարցին, թե կա այստեղ կոռուպցիոն ռիսկ, նշեմ, որ վերջին օրերս, որ շատ քննարկվեց Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվության թեման, տեղեկություններ պահանջեցի, և պարզվեց, որ նվիրատվությունից առաջ էլ, հետո էլ ինչ է տեղի ունեցել․ մի սեփականաշնորհված մանկապարտեզ հետ է վերցրել և տվել է համայնքին, նրա ընտանիքին պատկանող մի շինարարության կապակցությամբ քաղաքապետարանը խոշոր տուգանք է գրել»,- ասաց Փաշինյանը։

Քաղաքապետարանի նվիրատվությունների հետ կապված «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ներկայացրած  հաջորդ վիճահարույց դրվագը վերաբերվում նախկինում սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ:

Այստեղ նախկինում գտնվում էր Աֆրիկյանների պատմական տունը, որտեղ այժմ վեր է խոյանում ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, ներկայում առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման քրգործով անցնող Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող բարձրահարկ շենքը: Նախկին իշխանության օրոք, երբ քանդվում էր Աֆրիկյանների տունը ներկա իշխանության առանցքային ներկայացուցիչներ, այդ թվում Հայկ Մարությանը, պայքարում էին դրա դեմ, իսկ այժմ, ըստ ընդդիմադիրների, քաղաքապետը Խաչատրյաններին թույլատրել է հարկերը 12-ից դարձնել 22, դիմացը նվեր ստանալով աղբատար մեքենաների կայանատեղի: Մինդեռ քաղաքապետ Հայկ Մարությանն իր վերջին ուղիղ եթերի ընթացքում ներկայացրեց փաստաթուղթ՝ պնդելով, որ 22 հարկ կառուցելու փաստաթուղթը ստորագրված է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

«Լույս» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանն այս նվիրատվությունները համարում է կոռուպցիոն գործընթացներ, որը շարունակական բնույթ է կրելու:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանին գործարարների ու նախկին օլիգարխների կողմից նվիրած «ԿաՄԱԶ»-ների շուրջ սկանդալին, նաև նրան, որ «Լույս» խմբակցությունը շարունակում է պնդել, որ քաղաքապետարանին «ԿաՄԱԶ»-ների նվիրատվությունը կոռուպցիոն գործարք է, ասաց, որ կոռուպցիա չկա, բայց կան կոռուպցիոն ռիսկեր։

«Կոռուպցիայի դասական սահմանումն այն է, որ պետք է լինի հանրային պաշտոնի չարաշահում՝ սեփական, մասնավոր շահ հետապնդելու համար։ Այդ առումով մեզ հայտնի չեն փաստեր, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կամ նրա աշխատակիցները իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են մասնավոր շահ հետապնդելու համար։ Առնվազն այդ մասով մենք որևէ փաստ չունենք»,- նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմել են խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Հանձնաժողովի գործառույթն է լինելու պարզել Հայկ Մարությանի պաշտոնավարումից առ այսօր Երևան համայնքին նվիրած գույքի և տրամադրված շինթույլտվությունների կոռուպցիոն ռիսկերը: Քաղաքապետարանի նվիրատվությունների մասով ուսումնասիրություններ է սկսել նաև Գլխավոր դատախազությունը:

Թե ինչ կբացահայտեն ԱԺ քննիչ հանձնաժողովն ու Դատախազությունը՝ առաջիկայում պարզ կլինի: Սակայն, մինչ այդ նշենք, որ աղբատար «ԿաՄԱԶ»-ները Երևանին տրված միակ նվերները չեն: Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին տրմադրել են Հայկ Մարությանի պաշտանավարումից առ այսօր քաղաքին նվիրած գույքի և նվիրատուների ցանկը:

Այսպիսով՝ բացի վերոնշյալ աղբատար մեքենաները մեզ փոխանցված ցանկից տեղեկանում ենք, որ համայնքին նշյալ ժամանակահատվածում «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը նվիրել է  «Երևանի 2800 ամյակի այգին», «Երևան 2800» մշակութային հիմնադրամը  նվիրել է գիշերային և ցերեկային «Երևան» բացիկներ՝ 8935 հատ,  մետաղական արգելափակոցներ՝ 2,5 մետր լայնությամբ և 1 մետր բարձրությամբ՝ 150 հատ,  շախմատային թվային ժամանակաչափեր՝ 300 հատ,  շախմատային ժամացույցներ՝ 300 հատ, շախմատի քարեր՝ 300 կոմպլեկտ, «Երևան 2800» ֆոտոալբոմ՝ 4292 հատ, «Երևան» պատկերազարդ տեղեկատվական գիրք՝ 3009 հատ,  «Երևանի պատմություն»՝ 1000 հատ,  եռաչափ շախմատային ֆիգուրներ՝ 2 հատ, ամբիոն՝ 1 հատ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան