ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնու են, որ Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ «Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական …

