Օգոստոսի 15-ին ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու …

