Այլևս չեք ստանալու հնարավորություն տարիներով կեղեքված ժողովրդի վրա ոտքերը մաքրելու․Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
Բոլորը

Այսօր իրապես չափազանց պատասխանատու և կարևոր օր է մեր ժողովրդի և պետականության համար. ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Ի վերջո, իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու հեղափոխության մեր խոստումը: Շատերդ, գուցե անգամ իրավացիորեն կարող եք ասել, թե ուշացել ենք, սակայն մեր իսկ որդեգրած արժեքները ստիպում էին հնարավորություն տալ մարդկանց իրենց սխալներն ուղղելու, եթե կուզեք` դարձի գալու, բայց տեսանք, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ոտքերն են սրբել ոչ միայն Սահմանադրության ու ժողովրդավարական արժեքների, այլև հենց քաղաքացիների ու նրանց արժանապատվության վրա, կառչել ու մարտնչում են իրենց վերջին` նեղ կուսակցական որջի համար։

Այո՛, տասնամյակներով պետության զավթման հիմնական գործիքը եղել է հենց Սահմանադրական դատարանը: Մեր երկրում ընտրական կեղծիքների, դատական ողջ համակարգի վերահսկման ու ճնշման մեխանիզմները ստացել են հենց այս մարմնի կնիքը: Իրենց քաղաքական վերնախավ հռչակած, իսկ իրականում թալանչիների խմբի այս անվերապահ հենարանը, եղել է ոչ թե սահմանադրի ու մայր օրենքի պաշտպանության հիմնասյունը, այլև մի կուսակցության և օլիգարխիայի շահերի պաշտպանության ու ամրապնդման միջնաբերդը։ Ուստի պետք է հասկանալ` ինչո՞ւ են նախկին ռեժիմին ծառայած ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներն արդարացրած կամ իրավական փաթեթավորում տված ինքնակոչ իրավապաշտպաններն այսօր այսքան մտահոգված Սահմանադրական դատարանի ու մասնավորապես Հրայր Թովմասյանի ճակատագրով։

Ինչո՞ւ է իշխանազերծ եղած օլիգարխիան կռիվ տալիս այս մարմնի լեգիտիմության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլի դեմ: Ասեմ, քանի որ հենց բարձրագույն դատական ատյանն է մնացել այն փրկօղակը, որը կարող է հետաձգել նրանց` քրեական պատասխանատվության ենթարկելու պահը, քանի որ հենց Սահմանադրական դատարանը հնարավորություն կստեղծի նախկինների ռևանշիստական մղումների ու վրեժխնդրության իրականացման համար։

Պետք է հիասթափեցնեմ նախկինի կարգավիճակին հարմարվել չցանկացող գործընկերներին: Այո՛, ժողովրդի կամքով է ձևավորվելու նաև այս մարմինը և այլևս չեք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա ոտքերը մաքրել: Սա մեր երկրում բացառվելու է և բացառվելու է ընդմիշտ։

Վերջերս ընդդիմադիրներից մեկը հայտարարում էր, թե Սահմանադրական դատարանի խնդիրն օրհասական չէ մեր երկրի համար: Մենք ասում ենք, որ այն օրհասական է ոչ միայն երկրի, այլև հենց ձեր համար և վստահ եմ, որ դրանում համոզվելու եք շատ շուտով։ Սերժ Սարգսյանի հրաժարականից, Ազգային ժողովի ամբիոնն ու լծակները կորցնելուց հետո, այժմ առավելապես վախենում եք ո՛չ թե ձեր նախկին կոռուպցիոն ու քրեական անցյալի բացահայտման գործընթացից, գիտեք, վաղ թե ուշ, սա միևնույն է, լինելու է, այլև հենց Սահմանադրական դատարանն ու ձեր հիմնական հենարան Հրայր Թովմասյանին կորցնելուց, քանի որ լավ գիտեք և հույս ունեք, որ ՍԴ-ն է այն` թերևս միակ գործիքը անցումային արդարադատությունը վիժեցնելու, դատական համակարգի առողջացման համար արվող վեթինգի գործընթացն ու պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլորը ծրագրերը խափանելու համար։

Պետք է հիասթափեցնեմ. սա ձեզ չի հաջողվելու և արդարության վերականգնման անկասելի իրավական գործընթացը հաղթական է լինելու: Սահմանադրական դատարանի անդամ, Հանրապետականի կողմից ընտրված կամ ավելի ազնիվ կլինի ասել՝ նշանակված նախագահ Հրայր Թովմասյանն իր վերջին հարցազրույցում ասում է, թե ինքը Հայաստանի ներսում թշնամիներ չունի: Հիշեցնեմ, մինչ այդ էլ այս նույն մարդն ասում էր, թե սահման է պահում, խրամատում կանգնած զինվորի հետ էր համեմատում ինքզինքը, պնդում էր, թե Արցախ տալ-չտալու սահմանն իր համար անցնում է Սահմանադրական դատարանով, հայոց ինքնությունը փրկելու խնդիրն անցնում է Սահմանադրական դատարանով և դրա միակ պահապանը հենց ինքն է:

Հարց է առաջանում, իսկ ովքե՞ր են սահմանի մյուս կողմում, պարոն Թովմասյա՛ն, Հայաստանի քաղաքացինե՞րը, Հայաստանի քաղաքացիների կողմից ազատ ու թափանցիկ ընտրություններով ընտրված, լեգիտիմ կառավարող ո՞ւժը, Ազգային ժողո՞վը, ովքե՞ր են սահմանի մյուս կողմում, որոնցից պաշտպանում եք Սահմանադրական դատարանը: Դուք եք դրել այս սահմանը, մենք թշնամիներ չենք փնտրում, մեր միակ նպատակը սահմանադրի կամքի և հենց նույն Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրության կարևորագույն դրույթների իրագործումն ու վերականգնում է, իսկ Ձեր` այդ պաշտոնին կառչած մնալը ոչ այլ ինչ է, քան մերժվածների փրկության վերջին բաստիոնի պաշտպանությունը։

Այս գործընթացը Սահմանադրական դատարանը պետությանն ու ժողովրդին վերադարձնելու միակ տարբերակն է: Մեր նպատակը Հրայր Թովմասյան անձի դեմ պայքարը չէ, սա կռիվ է և պայքար հանուն Սահմանադրության, հանուն իրավունքի և օրենքի գերակայության և հանուն Սահմանադրության երկրորդ հոդվածի վերականգնման, իրագործման և վերջնական հաստատման»,- իր ելույթը սահմանափակեց ԱԺ պատգամավորը: