Աղետի գոտու անօթևանների բնակարանների խնդիրը մինչև 2020 թվականը չի լուծվի, թեև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ օրերս արած հայտարարությունից շատերը նման կարծիք են կազմել: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Օրերս լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասել էր, որ վարչապետի հանձնարարականով՝ 2020 …