Սահմանադրագետ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ևս եկել էր Սահմանադրական դատարանի բակ՝ աջակցելու Հրայր Թովմասյանին: Վարդևանյանն ասաց, որ մտավախություն ունի, թե Թովմասյանի դեմ քրեական գործ կհարուցվի: Նա պնդեց, որ պետք է հաշվի առնել Թովմասյանի անձեռնմխելիությունը: Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ Թովմասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար պետք է Դատախազությունը դիմի Սահմանադրական դատարանի դատավորներին: Մանրամասները՝ տեսանյութում:

