2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, բայց կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի …

