Արցախի ընտրություններից առաջ սադրանքի դիմելով՝ Բաքուն միջազգային հանրությունից հայտարարություններ էր ակնկալում դրանց վերաբերյալ. Թևան Պողոսյան

Լուրեր

15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
15.01.2026 | 20:09
Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները
15.01.2026 | 20:09
Ավելի հավանական է՝ Արթուր Ալեքսանյանին փոխարինեմ որևի մրցումում, քան ԲԴԽ-ն վերականգնի ինձ պաշտոնում. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:00
ԱՄՆ-ն ունի մեծ լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որ ՀՀ վերադարձվեն բոլոր պատժաչափ ունեցող գերիները․ Դիանա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 19:50
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է՝ Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրարշավը եղել է մրցակցային, իսկ բուն ընտրությունները՝ բաց և թափանցիկ:

«Նախընտրական շրջանից սկսած՝ ովքեր ցանկացել են, կարողացել են գրանցվել, հնարավորություն են ունեցել հանդիպելու ընտրողների հետ, կորոնավիրուսի տարածման վտանգից հետո էլ, ակտիվ քարոզարշավը դադարեցնելուց հետո, բոլորն օգտվել են սոցիալական կայքերից, հեռուստատեսությունը հավասար ժամանակահատված են տրամադրել, էլ չասեմ, որ Հայաստանի մամուլն էլ իր կողմից էր նպաստում կա՛մ տեսակետների արտահայտման, կա՛մ քաղաքական պայքարի թեժացման, կա՛մ առնվազն իրազեկման առումով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա հավելեց, որ, թերևս, հենց դրանով էր պայմանավորված ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշը. «Ունենալով 14 նախագահի թեկնածու և 12 քաղաքական միավոր՝ ԱԺ-ի համար պայքարում, այդքան բնակչություն, նույնիսկ իմանալով կորոնավիրուսի բոլոր վտանգները՝ տարածման հետ կապված, գնացել է ընտրության»:

Ինչ վերաբերում է քվեարկության օրն արձանագրված ընտրախախտումներին, Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ պատասխանատու մարմինները լիարժեք կուսումնասիրեն և ընթացք կտան դրանց, միաժամանակ, ամեն ինչ կանեն՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ ապրիլի 14-ին, նմանատիպ դեպքերի կրկնություն թույլ չտալու համար:

Փոքրաթիվ մանդատ ունեցող Արցախի խորհրդարան 5 ուժ է անցել: Քաղաքագետը կատակում է՝ բազմազանությունը երբեք վատ հետևանք չի ունեցել:

«Ե՛վ այլընտրանքային մոտեցումներ կարող են լինել, և՛ տարբեր կոալիցիաներ, կլսենք տարբեր կարծիքներ, տեսակետներ: Նախորդ խորհրդարանում էլ եղել է փոքր թվով պատգամավորներով խմբակցություն: Սա հետաքրքիր փորձ է, որը կարող է շարունակվել նաև այս խորհրդարանում՝ ունենալ 2 կամ 3 պատգամավոր, բայց ներկա լինել խորհրդարանում: Ես շատ ուրախ կլինեմ, որ Արցախի խորհրդարանը կարողանա գտնել այնպիսի մոտեցումներ, որտեղ նոր ձևավորված կուսակցությունները, որոնք մեկ տարվա կամ նույնիսկ ավելի պակաս փորձ ունեն, այնուամենայնիվ, քաղաքական դաշտից ոչ թե կորչեն, այլ հակառակը՝ կարողանան արտախորհրդարանական ուժերի հետ աշխատելու և զարգանալու ճիշտ հարթակներ գտնել, որպեսզի ապագայում քաղաքական դաշտը լինի նույնքան բազմազան»,- ասաց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով արցախյան ընտրություններից առաջ ադրբեջանական կողմից սահմանային սադրանքներին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Բաքուն, թերևս, ցանկանում էր մեսիջ ուղարկել միջազգային կառույցներին:

«Որպեսզի հիշեցնի, որ մենք ձեր հայտարարություններին ենք սպասում: Եվ հետո եղան հայտարարություններ տարբեր կազմակերպությունների կողմից, որ ընտրություններն իրենց համար իմաստ չունեն, դրանց արդյունքները չեն ճանաչում: Շատ ցավում եմ միայն, որ երբեմն հայտարարություններ են անում այնպիսի կազմակերպություններ, դիտորդներ, որոնք ճանաչված երկրների հետ լեգիտիմ իշխանություններ ունենալու հարցեր են բարձրացնում: Իսկ Բաքվի համար այս հայտարարությունները պաշար են, որոնք ապագայում կօգտագործի բանակցությունների ժամանակ, որ տեսեք՝ ձեր ընտրությունները ոչ ոք չի ճանաչել: Բաքուն իր պաշարն է ձևավորում, բայց մենք էլ մեր պաշարը պետք է ձևավորենք, այնպիսի իրավիճակ ստեղծենք, որտեղ կարողանանք  ցանկացած նախադասություն կա ստորակետ օգտագործել՝ մեր շահերից ելնելով»,- նշեց Թևան Պողոսյանը:

Սակայն սրանով Ադրբեջանի սադրանքները, նրա կարծիքով, չեն ավարտվելու. «Ադրբեջանի կողմից սադրանքները լինելու են շարունակական, ժամանակ առ ժամանակ՝ կախված իր հնարավորություններից: Մյունխենից հետո Ալիևը փորձում է ասել, որ իրենք, միևնույն է, շարունակելու են իրենց քաղաքականությունը: Ադրբեջանը փորձում է սրանով նաև սադրել ամբողջ բանակցային գործընթացը և հասնել իր նպատակներին: Իսկ մենք պետք է լավ գիտակցենք, որ ոչ միայն քաղաքական և միջազգային հաստատությունները չեն լինելու պարզապես հայանպաստ, այլև զգոն լինենք մեր ռազմական անվտանգության խնդիրներից ելնելով՝ հասկանալով, որ միայն և միայն մենք ենք մեր անվտանգության երաշխավորը»:

ՀԱՊԿ-ի հայտարարության բովանդակությունը Թևան Պողոսյանին չի զարմացնում: Ասում է՝ մինչև հիմա էլ ՀԱՊԿ-ից հայամետ հայտարարություններ չի լսել, հիմա՝ առավել ևս:

«Չմոռանանք վերջին գործընթացները. մի կողմից՝ բոլոր անդամները նեղված էին, որ մենք հետ կանչեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, մյուս կողմից ՝ուզում էին ավելի վաղ ունենալ գլխավոր քարտուղար, բայց հայկական կողմից դիրքորոշման պատճառով մեկ տարուց ավելի չունեցան, հիմա էլ ունենք Բելառուսի ներկայացուցիչ, որը դեռ շատ լավ կապեր ունի Ադրբեջանի իր գործըկերների հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ այն, որ այս իրավիճակում հայտարարություն եղել է, արդեն ինչ-որ քայլ է: Բայց չմոռանանք, որ հայտարարություններով չեն անվտանգությունն ապահովում, այլ պինդ, ամուր բազկով, լավ զինատեսակով, սուր մտքով: Դրանով մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը երբևէ մտածի թիրախավորել որևէ զինվորի կամ քաղաքացու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Թամարա Հակոբյան