«Կորոնավիրուսն ու՞մ շունն էր»-ից մինչև 571 վարակակիր ու 4 մահ․ ի՞նչ փոխվեց վերջին մեկ ամսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
Բոլորը

Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը Հայաստանում գրանցվեց նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Ու թեև վարակը Հայաստան հասավ միայն գարնան առաջին օրը, ողջ աշխարհում դրա տարածումը խուճապ էր առաջացրել դեռ ամիսներ առաջ։ Մեզ մոտ, սակայն, «թու թու թու» ասելով էինք սահմանափակվում ու, չնայած բազմաթիվ հորդորներին, շարունակում սահմանադրական հանրաքվեի ակտիվ քարոզարշավը։

Այսպես, առաջին վարակակիրը փետրվարի 28-ն Իրանից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացին էր, որին անմիջապես մեկուսացրին։ Նրա հետ շփում ունեցած 30-ից ավելի քաղաքացիներ էլ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում 14-օրյա կարանտինում հայտնվեցին։

Նույն օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց․ Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող միջոցառումներն առայժմ բավարար են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շտապեց հայտարարել, որ նույնիսկ բարձր ջերմությունից վախենալ պետք չէ, քանի որ կորոնավիրուսը հայերի համար ամենամեծ մարտահարվերը չէ:

Մարտի 11-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի 3 նոր դեպք, 3-ն էլ՝ Իտալիայից ժամանած քաղաքացիների մոտ։ Վարակակիրներից մեկի վերադարձը, սակայն, ծանր հետևանքներ էր ունեցել։

Էջմիածնից տասնյակ շտապօգնության մեքենաներով մեկուսացնում են վարակակրի հետ շփում ունեցածներին։ Օրեր անց՝ փակում Էջմիածնից դուրս եկող 27 ճանապարհներից 24-ը։

Շուտով հայտնի է դառնում, որ կորոնավիրուսի վարակակիրներ նաև կան Երևանի արտադրամասերից մեկում։ Վարակի մեկ դեպք էլ գրանցվում է Մեղրիում, որտեղ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացրել։

Մարտի 13-ին ԱՆ-ն հայտարարեց, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին:

Մարտի 16-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 45-ն էին, որոշվեց մեկ ամսով երկրում արտակարգ դրություն  հայտարարել՝ սահմանափակելով քաղաքացիների մի շարք սահմանադրական իրավունքներ, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը։

Դադարեցվեց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Կառավարությունն ու Ազգային ժողովը, սակայն, շարունակեցին բնականոն կերպով նիստեր հրավիրել։ Մարտի 23-ին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, ըստ որի, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու և անզգուշությամբ այլ անձանց վարակելու համար սահմանվեցին վարչական տուգանքներ՝ 100-ից մինչև 700 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով՝ կախված հասցված առողջական վնասից։

Մարտի 24-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 249-ի հասան, վարչապետ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց քաղաքացիներին՝ հայտարարելով, որ վարակն արդեն տարածվել է Երևանում և 7 մարզում։  Վարչապետը տեղեկացրեց, որ սահմանափակումները խստացվում են։

«Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ։ Փողոցում դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարեց Փաշինյանը։

Նույն օրը՝ ուշ երեկոյան ոստիկանության զորանոցից դուրս բերվեցին զորքերն ու տեխնիկան։ Ոստիկանները պետք է հսկեին քաղաքացիների տեղաշարժը։

Մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը կրկնապատկվեցին՝ հասնելով 532-ի։ Ըստ այդմ՝ որոշվեց առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները:

Այսպիսով, ապրիլի 1-12-ը Հայաստանի ողջ տարածքում սահմանափակվեց բնակչության ազատ տեղաշարժը։ Տեղադրվեցին անցակետեր, որոնք վերահսկում են ինչպես անձանց, այնպես էլ տրանսպորտային միջոցների շարժը։ Աշխատանքի գնալիս՝ պարտադիր դարձավ գործատուի կողմից տրված տեղեկանք ունենալը։ Փակվեց Երևանի մետրոպոլիտենը, դադարեցվեց հանրային տրանսպորտի աշխատանքը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի և երթուղային տաքսիների։

Նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ եթե Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը շարունակեն նման տեմպով աճել, ապա, հնարավոր է, ապրիլի կեսին դրանց թիվը 2000-ի հասնի։ Համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես մարզահամերգային համալիրում մեծաթիվ մահճակալներ են տեղադրված։ Պաշտոնական տեղեկություններով՝ դա արվել է անրաժեշտության դեպքում քաղաքացիներին մեկուսացնելու նպատակով։

Երեկ էլ Ազգային ժողովն ընդունեց քաղաքացիների հեռախոսազանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը, ըստ որի հնարավոր կլինի հետևել և պարզել վարակված անձանց շփման շրջանակը։

Հավելենք, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել՝ 72, 73 , 55 և 89-ամյա քաղաքացիների մոտ, որոնք կորոնավիրուսից բացի նաև այլ հիվանդություններ են ունեցել։

Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն այս ընթացքում գրանցվել են մարտի 29-ին․ վարակման 58 դեպք՝ 24 ժամում։

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում հաստատված դեպքերը 571-ն են։ Ապաքինվածների թիվը 31 է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան