Այս պահին Ազգային ժողովում ընթանում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում քննարկվում է արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթը։ Ուշագրավ է, որ նիստին մասնակցում է հանձնաժողովի 15 անդամներից ընդամենը վեցը։ Հանձնաժողովին ներկա պատգամավորները չկարողացան նշել, թե ինչու են իրենց գործընկերները բացակայում։

