ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին: «Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված …

