Թուրքիայում մարտին մեքենաշինական արդյունաբերության ոլորտում 30%-ի անկում է գրանցվել

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։ Աշխարհում մոլեգնող հիշյալ համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես բոլոր երկրների, այնպես էլ  Թուրքիայի մեքենաշինության ոլորտի և ավտոշուկայի վրա. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել 2020թ. մարտին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և  արտահանման  վերաբերյալ:

Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում մեքենաշինական արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալները մարտին  30 տոկոսի անկում են գրանցել։

Բացի արտահանումից համավարակի հետևանքն ազդել է նաև երկրում մեքենաշինական արդյունաբերության ընդհանուր արտադրանքի վրա։ Այն անմիջականորեն կապված է Թուրքիայում մարտի երկրորդ կեսից սկսած մի շարք խոշոր գործարանների կողմից որոշ ժամանակով աշխատանքների դադարեցմամբ։

Մասնավորապես մարտի երկրորդ կեսին արտադրական ծավալը նվազել է 22 տոկոսով՝ կազմելով 103․350 միավոր, իսկ արտահանման ծավալը կազմել է 83․771 միավոր։

Մարտի առաջին կեսին ընդհանուր արտադրանքը նվազել է 6 տոկոսով՝ կազմելով 341․136 միավոր, իսկ արտահանման ծավալները 14 տոկոսով՝ 276․348 միավոր։