ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։ «Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով»,- նշել է Մարուքյանը՝ շեշտելով, որ առաջարկն արել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շրջանակում, քանի որ տարբեր ոլորտներում զբաղված շատ քաղաքացիներ, որոնք փոքր բիզնես ունեն, հիմա չեն ստանալու ակնկալվող եկամուտները …

