Երեկ Ստեփանակերտում ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները երեք ժամ անց ազատ են արձակվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը: Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել Ստեփանակերտի Վազգեն Սարգսյանի փողոցի երթևեկությունը խոչընդոտելու համար: «Երեկ 18:05-ի սահմաններում իրավախախտում է արձանագրվել, ինչի համար էլ …

