Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Հարգելի գործընկերներ, երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի նոր, 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք։ Մենք վերջին շրջանում …

