Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն …

